Ձեր զամբյուղը դատարկ է
0
Ձեր զամբյուղը դատարկ է
Հաճախակի տրվող հարցեր
 
Հարգելի գնորդ մենք առանձնացրել ենք ամենահաճախ տրվող հարցերը և մենք տեղադրել ենք համապատասխան թեմատիկ բաժիններում: Եթե, այնուամենայնիվ, ձեր հարցի պատասխանը կայքում չեք գտել` զանգահարեք մեր օպերատորին:
 
1. Ինչո՞ւ գնումներ կատարել Ձեզ մոտ:

1) Գնորդը կարող է ապրանքը հետ վերադարձնել, եթե այն չի համապատասխանում իր ակնկալիքներին կամ վնասված է:
2) Գնորդին կառաքվի միայն որակյալ ապրանք` թարմ ծաղիկներով պատրաստված, իսկ ոչ թարմ և գնորդի ակնկալիքներին չհամապատասխանող ապրանքի կորուստը կկրի Dolchetto.am-ը

 
  Հաճախորդներին կմատուցվի բարձրակարգ սպասարկում:

2. Ինչպե՞ս կապվել Ձեզ հետ


Մեզ հետ կարող եք կապվել հետևյալ միջոցներով`
Հեռ:   +374 77 00 60 80
Viber: +374 95 60 88 08
Facebook: https://www.facebook.com/dolchettoflower
Էլ. Փոստ: info@dolchetto.am
skype: info@dolchetto.am

3. Ի՞նչ եղանակով է իրականացվում առաքումը


Պատվերների առաքումն իրականացվում է հետեւյալ եղանակներով՝
Առաքում Երեւանում՝ 1-24 ժամվա ընթացքում:

Առաքում մարզեր ՝ 3-48 ժամվա ընթացքում


4. Ինչպե՞ս վճարել


Մեզ մոտ գործում են վճարման հետեւյալ եղանակները.
-Կանխիկ վճարում
- Առցանց վճարում՝ ARCA վիրտուալ քարտի միջոցով,   ինչպես նաեւ MASTER և VISA քարտերով:
-ARCA վիրտուալ քարտ գրանցելու համար կարող եք այցելել այստեղ` ARCA
 
4.1 Ինչպե՞ս կատարել վճարում ARCA/MASTER և VISA քարտերով:
 
Եթե դուք պատրաստվում եք վճարել ARCA/MASTER և VISA քարտերով, ապա սեղմելով VISA/MASTER/ARCA/-ի լոգոն դուք ավտոմատ կերպով կհայտնվեք համապատասխան վճարման համակարգի էջում (նկ.1.1.), որտեղ ազատ տողերում պետք է ճշգրիտ և նույնությամբ լրացնել Ձեր VISA/MASTER/ARCA/ քարտերի տվյալները՝
 
 
նկ.1.1
 
 
5. Արդյո՞ք ապահովվում է իմ տվյալների գաղտնիությունը

Միանշանակ այո․ մենք Ձեր լրացրած ցանկացած տեղեկատվություն պահում ենք հույժ գաղտնի և օգտագործում միմիայն առաքման  նպատակով:

6. Ին՞չ անել, եթե մոռացել եմ գաղտնաբառը


Այցելեք այստեղ  գրեք Ձեր  կողմից օգտագործվող էլ-փոստի հասցեն, որից հետո համակարգը ավտոմատ կերպով կուղղարկի նշած էլ-փոստի հասցեին հղում, որի միջոցով կկարողանաք ներմուծեք նոր գաղտնաբառը:

7. 
 Հնարավո՞ր է արդյոք, որ ապրանքը նկարագրող տեղեկատվության մեջ լինեն անճշտություններ կամ սխալ ինֆորմացիա:

Մենք հոգացել ենք այն մասին, որ մեր կայքէջում տեղադրված ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում գները, լինեն պատշաճ և ճշգրիտ: Բայց հնարավոր են բացառիկ դեպքեր, երբ ինչ-ինչ տեխնիկական պատճառներով կայքում կարող է լինել որևէ սխալ տվյալ: Նախապես հայցում ենք գնորդի ներողամտությունը: Հայտնաբերված սխալն անմիջապես կճշգրտվի և կուղղվի օպերատորի կողմից: Ինտերնետ-Խանութն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի կատարել ինֆորմացիայի փոփոխություն` առանց նախնական ծանուցման:

8. Ի՞նչ կլինի պատվերի հետ, եթե առաքման համար տրված հասցեն սխալ է եղել:

Խնդրում ենք՝ նախքան պատվերը հաստատելը համոզվել, որ առաքման համար նշված հասցեն ճիշտ է՝ հակառակ դեպքում առաքիչը ստիպված կլինի կապնվել Ձեզ հետ հասցեն ճշտելու , եթե կապը Ձեզ հետ չիրականանա ինչ-ինչ պատճառներով , ապա առաքիչը կապ կհաստատի ապրանքը ստացողի հետ և ճշտել հասցեն, և եթե ստացողը լինի անհասանելի կամ այլ պատճառներով կապ չհաստատվի, ապա առաքիչը ապրանքը կվերադարձնի սրահ։ Ձեզ հետ կապ հաաստատելուց՝ հասցեն ճշտելուց, հետո առաքումը Երեվան քաղաքում կլինի անվճար, իսկ մարզեր՝ գնորդը ստիպված կլինի երկրորդ անգամ վճարել առաքման գումարը։
 
9. Ես ապրում եմ արտերկրում, ինչպե՞ս կարող եմ ձեռքբերել ինձ դուր եկած ապրանքը, կարո՞ղ եք արդյոք իրականացնել իմ գնած ապրանքի առաքումը:

Մենք  առաքում  ենք  իրականացնում    Հայաստանի  ներսում:


10. Ի՞նչ տվյալներ են ձեզ հարկավոր  
 

Հիմնականում բավական է լրացնել միայն այն դաշտերը, որոնք նշված են որպես պարտադիր, բայց հավելյալ տեղեկատվությունը կօգնի մեզ բարձրացնել սպասարկման որակը և հնարավորինս գոհացնել մեր սիրելի հաճախորդներին:

13. Պարտադի՞ր է արդյոք գրանցվել Ձեր կայքում գնումներ իրականացնելու համար


Գրանցվելը Dolchetto.am կայքում պարտադիր չէ պատվերն արձանագրելու համար, մեկ անգամ գրանցումը հնարավորություն կտա մեխանիկորեն առաքել հետագա պատվերները` առանց ավելորդ անգամ ճշտելու Ձեր տվյալները:

12. Ի՞նչ արժե առաքումը

Երեւանում  առաքումն արժե 1000-2000 դրամ։ 

Հայաստանի մարզեր  իրականացվող առաքումն արժե միջինում 1կմ-ի համար 100 դրամ հաշվարկով։


13. Ու՞մ կարող եմ դիմել, եթե դժգոհ եմ ապրանքի, սպասարկման որակից կամ ունեմ առաջարկություններ


Ապրանքի կամ սպասարկման որակի վերաբերյալ Ձեր բողոքները կարող եք ուղղարկել ընկերության տնօրենին, հետևյալ էլ.փոստի հասցեով` info@dolchetto.am: Կարող եք նաև զանգահարել +374 77 00 60 80 հեռախոսահամարով:

14. Ե՞րբ կարող եմ ձեռք բերել պատվերը


Ձեր նախընտրած ապրանքատեսակը պատրաստ լինելուն պես մեր սրահից  կառաքենք Ձեր նշած հասցեով:
Առաքում Երեւանում՝ 1-24 ժամվա ընթացքում:
Առաքում մարզեր ՝ 3-48 ժամվա ընթացքում
Պատվերը կատարելուց հետո ադմինիստրատորը Ձեզ դրա առաքման և կարգավիճակի մասին կտրամադրի տեղեկատվություն: Առաքումն իրականացվում է ամեն օր :
 
15. Կարո՞ղ եմ արդյոք միաժամանակ մի քանի ապրանք պատվիրել

Իհարկե, պետք է պարզապես ավելացնել բոլոր իրերը զամբյուղի մեջ և միայն հետո պատվիրել:
Սակայն առաքումը կատարվելու է մեկ հեսցեով, եթե ցանկանում եք գնել մի քանի ապրանք և առաքել տարբեր հասցեներով , ապա ամեն ապրանքի համար պետք է ձևակերպեք առանձին պատվերներ։

16. Ինչպե՞ս վերադարձնել կամ փոխանակել գնված իրը


Խնդրում ենք ապրանքը ստուգել տեղում՝ առաքիչի ներկայությամբ, այլապես առաքիչի հեռանալուց հետո, հնարավոր չի լինի վերադարձնել կամ փոխանակել գնված իրը:

17. Ինչպե՞ս օգտվել անձնական էջից

Յուրաքանչյուր  գրանցված  հաճախորդ  ունի  իր  անձնական  էջը, որտեղ պահպանվում են`

1. Անձնական տվյալները
2. Ընթացիկ պատվերները

Անձնական  տվյալների   էջում  գրանցված  է  Ձեր  անունը, ծածկանունը, հասցեն, հեռախոսահամարը, որոնք  Դուք ցանկության դեպքում կարող եք փոփոխել` սեղմելով «Փոխել տվյալները» տողի վրա:

Պատվերների արխիվ   բաժնում  առկա  է լինելու ապրանքների ցուցակը և պատվերի/պատվերների ընդհանուր տեղեկատվությունը և առաքման կարգավիճակը
:  Հաջորդ  անգամ, երբ այցելեք կայք, Դուք պետք է  միայն  բացեք Ձեր  անձնական  էջը,  և  կարող  եք տեսնել Ձեր նախըտրած ապրանքների ցուցակը:
 
18. Եթե չեմ ցանկանում կամ չեմ կարող վճարել ինտերնետով, կարո՞ղ եմ արդյոք վճարումն իրականացնել պատվերը ստանալու պահին:
 
Այո՛, կարող եք: Մենք վճարումները ընդունում ենք  նաև ապրանքը պատվիրատուին հասցնելու ժամանակ՝ կանխիկ: