Ձեր զամբյուղը դատարկ է
0
Ձեր զամբյուղը դատարկ է
գեղեցիկ լեգենդ սև վարդի մասին
Տարածել`
Կար ժամանակ ,երբ Երկինքն ու Երկիրը միասին էին ապրում..Մարդիկ և աստղերը....Այդ երկու ժողովուրդները ապրում էին հաշտ ու խաղաղ :Երկրի արքան մի չքնաղ աղջիկ ուներ... Ամեն գիշեր նա բացում էր պատուհանն ու անհամբեր նայում երկնքին ... Պայմանավորված ժամին երկնքից նրա մոտ էր իջնում շատ գեղեցիկ մի Աստղիկ...Նրանք սիրում էին միմյանց...Աստղիկը ոգեշնչված պատմում էր երկնքի վայելչագեղությունից ու հրաշալիքներից ...Խոսում հավերժական սիրո և հավատարմության մասին , իսկ աղջիկը հափշտակված լսում էր նրան...Հետո լուռ, անթարթ հայացքով նայում էին միմյանց աչքերի մեջ ... ու դա էլ բավական էր երջանիկ զգալու համար...))) Դրանք նրանց քնքուշ սիրո ամենագեղեցիկ պահերն էին .... Բայց եղավ այնպես ,որ մարդկանց մեջ հայտնվեց չարությունը...Նրանք սկսեցին վնասել աստղերին ...Երկնքի արքան վերցրեց իր հպատակներին ու բաժանվեց Երկրից ... Գնաց ,հեռացավ վեր ,շատ վեր... Չդիմացավ աղջիկը բաժանման ցավին ... Սիրուց,կարոտից ու սպասումից նա վերածվեց տխրադեմ վարդի ,որի թերթերը թախիծի ու տրտմության գույն ստացան ...Գիշերային երկնքի թավշե գույնն էր դա ... Արքայադուստրը այնքան մաքուր ու գեղեցիկ էր սրտով ,որ Աստղը որոշեց չթողել նրան ...Վերադարձավ երկիր կարապի տեսքով ...ու կարոտած գրկեց սիրելի վարդին... Ծաղկի փշերը անզգուշաբար ծակոտեցին կարապի թևերը քնքուշ ...Միայն առավոտյան նկատեցին,որ վարդը փոխել է իր տխուր գույնը...Նա ալ կարմիր էր դարձել ... Գեղեցիկ, Ճշմարիտ ու Լուսավոր Սիրո գույնն էր ստացել ... Նրանք երջանիկ էին .. Աննկատ անցավ ամառը...Մոտ էր աշունը.....Երկուսն էլ գիտեին ,որ մոտ է բաժանումը...Սակայն ,գիտեին,որ սիրում են միմյանց ,որ հարկավոր են մեկմեկու ...Կանցնի ձմեռը դաժան ու նորից կգա գարուն ...Անպայման կվերադառնա կարապը, և նրանք կրկին միասին կլինեն..... Ձմեռն անցավ ...Գարուն եկավ ...Ծաղկեց վարդը... Հավատարմորեն սպասում էր նա իր սիրելիի վերադարձին....Անցնում էին օրերը...չկար կարապը ...չէր վերադառնում... Մի օր էլ մեղմ զեփյուռը տխուր գույժ բերեց...Շշնջաց Վարդին ,որ զուր է սպասում ...Չկա այլևս նրա կարապը ճերմակաթև ... Անդարմանելի էր վիշտը վարդի ... և նորից քնքուշ թերթերը նրա դարձան, ինչպես սև գիշեր ... Այդ օրվանից միայնակ , տխուր ,սգավոր Վարդը դարձավ թախիծի ու տխրության խորհրդանիշ ...նրա թփին նույնիսկ սոխակը չէր համարձակվում նստել ու երգեր երգել... Իրականում բնության մեջ ամբողջովին սև վարդեր գոյություն չունեն ,որովհետև վարդերի գենոտիպի մեջ չկան սև գույնի համար պատասխանատու պիգմենտային գեներ...Սև վարդի տեսակները պարզապես չափազանց մուգ կարմիր են լինում ,մի թեթև սևին մոտ գունավորմամբ...ինչպես օրինակ Սև Մագիան ,Սև Նեֆրիտը,Սև Արքայազնը(սրանք սև վարդերի տեսակներ են): Իսկ սև վարդ կարելի է ստանալ շատ հեշտ...)))) Պարզապես հարկավոր է մի գիշեր սպիտակ վարդը թողնել սև ներկանյութով բացված ջրի մեջ.... կսևանա...կդառնա սև վարդ ...))))